News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող սնխչին, որի մոտ մահվան օրը` սեպտեմբերի 10–ին, էջմիածնեցի 13-ամյա Լիանա Ասատրյանին տարել են հարազատները, պնդում է, որ ինքը ոչինչ չի արել, որը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:

«Երեխային  բերեցին ինձ մոտ, ասացին՝ ոտքը ցավում է: Ես տեսա, որ տաքություն ունի, չմերսեցի, ասեցի՝ տարեք հիվանդանոց, քանի որ սովորաբար նման դեպքերում ոչ թե հոդերի խնդիր է լինում, այլ հնարավոր է՝ ցավա, որովհետեւ երեխան թոքաբորբ կամ այլ հիվանդություն ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սնխչին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:

Նա հերքեց Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի հայտնած տեղեկությունը, թե ինքը շաքարային դիաբետով հիվանդ աղջկան ոտքի մերսում է կատարել։

Լիանայի մորաքույրը` Քրիստինե Մովսիսյանը, նույնպես NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց սնխչու ասածը։

«Ոչ մի մերսում էլ սնխչին չի արել։ Նա միայն մեզ ուղղություն է տվել, որ երեխան տաքություն ունի, ճիշտ կլինի` տանենք հիվանանոց։ Տարել ենք հիվանդանոց, երեխան ճանապարհին մահացել է»,– ասաց մորաքույրը։

Հիշեցնենք, որ Լիանա Ասատրյանը, որն ի ծնե շաքարայի դիաբետ էր ունեցել, սեպտեմբերի 10–ին մահացել էր Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին: Վաղարշապատի պոլիկլինիկայից  NEWS.am-ին հայտնել էին, որ  Լիանա Ասատրյանը դեպքի օրն իրենց մոտ հետազոտվել է, մանկական վնասվածքաբանը ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, որը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել: Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մրգավան գյուղում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին…
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Շենգավիթում մեկ գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը
2023 թվականի հունվարի 6-ին մի քանի րոպեների ընթացքում գողը կամ գողերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ