Հայաստանի համայնքների խոշորացումը կարտացոլվի օրենքի մեջ։ Համապատասխան օրինագծերի փաթեթի  նախագիծը ընդունվել է սեպտեմբերի 25-ին կայացած ՀՀ կառավարության նիստում։

Օրինագիծը հավանություն է ստացել՝ հաշվի առնելով Հայաստանի համայնքների խոշորացման պլանը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին այդ հարցով Թումանյանում, Դիլիջանում եւ Տաթեւում եւ դրանց հարակից գյուղերում հանրաքվե էր անցկացվել։ Համայնքների խոշորացման չափանիշներ են սահմանվել բավարար քանակով սեփական եկամուտը, տնտեսապես ինքնուրույն միավոր ստեղծելու հնարավորությունը։ Առաջ է քաշվում նաեւ նոր տիպի վարչակազմի ինստիտուտը։ Խոշորացման ենթակա գյուղերի գյուղապետերին փոխարինելու են վարչական ներկայացուցիչները։