News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտակարգ դեպք է գրանցվել Հայաստանում նոյեմբերի 24–ին։ NEWS.am–ի տեղեկություններով` հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը։

Դեպքը տեղի է ունեցել Սեւանի «Հարսնաքար» համալիրում։  Մեր տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող  հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել։

Նշենք, որ մինչեւ հարսանիքի օրը զույգը պսակադրվել էր եկեղեցում։

Մեր տեղեկություններով հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից էին։ Հարսը Երեւանի սուպերմակետներից մեկում մենեջեր է աշխատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ