Նոյեմբերի 29-ին Մերձդնեստրում Գերագույն խորհրդի եւ տեղական մարմինների ընտրություններ են անցկացվում: Տեղական ժամանակով 07:00-ին 261 ընտրատեղամաս է բացվել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 138 թեկնածու է գրանցվել, որոնք կպայքարեն 43 մանդատի համար: Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում է 5 տարի ժամկետով, մեծամասնական ընտրակարգով: Տեղական մարմինների ղեկավարների պաշտոնի համար 717 մարդ է պայքարում:

Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների առնվազն 25%-ը: Ընտրացուցակներում ավելի քան 400 հազար մարդ կա: