Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը եւ լուսանկարել ընտանիքի անդամներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հետ զրույցում Արա Գյուլերը պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահ Էրդողանի տուն այցելելու եւ լուսանկարելու համար։ Այնուհետ հայտնի լուսանկարիչն այցելել է Էրդողանի տուն, որտեղ լուսանկարել է ինչպես նրան այնպես է ընտանիքի անդամներին։

Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Արա Գյուլերին։