News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին՝ ժամը 21։51-ի սահմաններում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ 4829Տ պետհամարանիշով 63 համարի երթուղայինը սպասարկող Bogdan ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ։  
NEWS.am-ը ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը։ 

Ապրիլի 25
23։20 ԱԻՆ.Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ։ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում՝ 2 կին, մեկը՝ հղի, 14-ամյա պատանի եւ 3 տղամարդ։ 

Ապրիլի 26 

00։15 ԱԻՆ-ը հրապարակել է 7 տուժածների անունները։ 

00։26 Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան. Հալաբյան եւ Արզումանյան խաչմերուկում ապրիլի 26-ին երթեւեկությունը փակ կլինի։ 

01։04 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան. Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ 

01։22 ՔԿ.Պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը։ 

01։24 ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյան. Սերժ Սարգսյանին պարբերաբար զեկուցվում են աշխատանքների մասին։ Նախագահը հրահանգել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը։ 

01։29 Հալաբյան փողոցում գտնվող տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան.Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասում։ Վարորդը գրեթե չի տուժել, նրան հարցաքննում են (ֆոտոռեպորտաժ)։ 

01։46 Պայթյունի փաստով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ)։ 

01։51 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան. «Արմենիա» ԲԿ-ում վիրահատվել են պայթյունից տուժած 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը եւ 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը։ 37-ամյա հղի կնոջ եւ նրա պտղի կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա բժիշկների հսկողության տակ է։ 

03։30 Պայթած ավտոբուսը պատկանում էր «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին, որը պատկանում է «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։ Ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո գործարարը շարունակում էր շահագործել համար 63 երթուղին։ 

03։40 ՔԿ. Զոհվածներից մեկի ինքնությունը պարզվել է. նա ՀՀ քաղաքացի է։ Երկրորդ զոհի ինքնությունը ճշտվում է։ 

11։04 Առողջապահության նախարարություն. Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է բավարար։ 

11։15 Քաղաքապետարան.Ավտոբուսը տեխնիկական անսարքություն չի ունեցել։ 

11։36 Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ 

12։19 Առողջապահության նախարար. Վիրահատված 2 դեռահասներին «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» կլինիկա։ 

13։24 Պայթյունի վայրում քննչական գործողություններն ավարտվել են: Պայթած ավտոբուսը դուրս են բերել. Հալաբյանի փողոցում երթեւեկությունը վերականգնվել է։ 

13։47 ՔԿ.Ավտոբուսում «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր են հայտնաբերվել։ Հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Դա նախկինում 2 անգամ դատված ՀՀ քաաքացի է։ Նրա բնակարանում խուզարկություն է կայացել, հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված քարտի բաժանորդի եւ 2-րդ զոհի ինքնությունը պարզելու համար։ Մարմինը ճանաչման ենթակա չէ. նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ 

14։14 Գլխավոր դատախազություն. Ահաբեկչության վարկածն ամբողջովին հերքվել է։ 

14։56 Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը պատրաստվում էր պայթեցնել ազգականներին։ 

17:34 Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը դեպքից առաջ վիճել էր մոր հետ։ 

17:52 ԱՄՆ դեսպանատունն իր օգնությունն է առաջարկել ավտոբուսի պայթյունի քննության գործում։ 

19։24 ՔԿ. Զոհված ուղեւորը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է։ Մյուս զոհը 55-ամյա Ռուբեն Բալյանն է՝ պայթյունի ենթադրյալ մեղավորը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ