News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայում ապրիլի 30-ին նշում են թագավոր Կառլ Գուստավ 16-րդի 70-ամյակը: Հանդիսավոր արարողությունները սկսվել են Պալատային եկեղեցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցերեկը ցանկացողները կարող են անցնել Ստոկհոլմի պալատի ներքին բակը եւ շնորհավորել արքային: Այնտեղ ավելի ուշ ելույթ կունենա ռազմական երգչախումբը եւ հերթափոխի հանդիսավոր արարողություն կկայանա:

Ստոկհոլմի քաղաքապետարանում հանդիսավոր ճաշ կկազմակերպվի, որին ներկա կգտնվի նաեւ թագավորն իր կնոջ՝ Սիլվիայի հետ: Միապետը շնորհավորանքներ կընդունի կառավարությունից, խորհրդարանից եւ նահանգապետերից: Տոնը կավարտվի պալատի պետական սրահում ընթրիքով, որին հրավիրված են Եվրոպայի թագավորական պալատների ներկայացուցիչները:

Չնայած իր տարիքին՝ Շվեդիայի թագավորը չի պատրաստվում անցնել թոշակի: «Պետք է աշխատել, քանի դեռ թույլ է տալիս առողջությունը»,- կարծում է նա:

Կառլ Գուստավ 16-րդը գահ է բարձրացել 1973-ին 27-ամյա հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ