News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լե Պենը մայիսի 1-ին հայտարարել է, թե իր դուստր Մարին Լե Պենը պարտություն կկրի եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը։

«Ինձ համար շատ դժվար է այդ մասին ասել, բայց քանի որ հաշտեցման ոչ մի ջանք չի գործադրվել, «Ազգային ճակատի» թեկնածուն պարտություն կկրի երկրորդ փուլում, իսկ հնարավոր է, որ հենց առաջինում»,- լրագրողներին ասել է Ժան Մարի Լե Պենը։

Նշենք, որ Ժան Մարի Լե Պենին «Ազգային ճակատից» հեռացրել էին 2015թ. օգոստոսին նրա սուր հայտարարությունների պատճառով, որոնք նրա դուստրը անընդունելի էր համարել։ Մասնավորապես Ժան Մարի Լե Պենը հայտարարել էր, թե գազի խցիկներն ընդամենը Երկրորդ համաշխարհային պատերազմի մի տարր են, իսկ Ֆրանսիայի իսպանացի վարչապետ Մանուել Վալսին նա միգրանտ էր անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ