News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցության՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու պլանները կարող են վտանգավոր լինել ժողովրդավարության համար եւ չեն կարող գրվել մեկ կուսակցության կողմից, հայտնում է TVN-ը։

«Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին մայիսի 2-ին կարծիք էր հայտնել, որ 2017 թվականը հաջող պահ կլինի սահմանադրական փոփոխությունների համար։ Թե կոնկրետ ինչ փոփոխություններ նա նկատի ուներ, հայտնի չէ։ Նրա կարծիքով այդ փոփոխությունները պետք է մշակվեն կուսակցության մակարդակով, իսկ հետո՝ Սեյմում։

Ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության անդամ Ցեզարի Տոմչիկը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իշխող կուսակցության կողմից 2010-ին, շատ վտանգավոր է լեհական ժողովրդավարության համար։ Նա նշել էր, որ իշխող կուսակցությունն արդեն շատ վնաս է հասցրել ժողովրդավարությանը եւ չի պահպանում գործող սահմանադրությունը։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է առաջ քաշվել պատգամավորների առնվազն 1/5-ի, Սենատի կամ նախագահի կողմից։ Սեյմում նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն կեսի ներկայությամբ ձայների 2/3-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ