News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք դեպի ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից։

Պատասխան. Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի եւ մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ եւ խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։

Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու եւ ադրբեջանական ագրեսիայի պատճառների եւ հետեւանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ։

ԼՂՀ իշխանություններն պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ