News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանական կողմի հերթական սադրանք է որակել ԼՂՀ պաշտոնական իշխանություններին եւ ժողովրդին իրեն «ադրբեջանական համայնք» կոչող կառույցի հետ հավասարեցնելու փորձերը։

Երեւանից հետո Բաքու մեկնած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հանդիպել է փախստականների հետ։ ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը առաջարկել է կազմակերպել «երկու համայնքների հանդիպումը»։

Շթայնմայերը հայտնել է, որ կհարցնի այդ մասին հայկական համայնքի կարծիքը։ «Մենք կջանանք կազմակերպել նման հանդիպում»,– հայտնում է աղբյուրը։

NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ քաղաքական ընկալմամբ «ադրբեջանական համայնք» հասկացություն գոյություն չունի։

«Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախագահով, արտգործնախարարով եւ այլ պաշտոնյաներով, որոնց հետ պարոն Շթայնմայերը հանդիպեց հունիսի 30-ին»,– նշել է Բաբայանը։ Որպես տարբերակ՝ Բաբայանն  առաջարկել է «ադրբեջանական համայնքին» «Ղարաբաղ» անունով ինքնավարության կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի տարածքում եւ դրանով փակել հարցը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ քանի որ այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել է շատ ավելի լուրջ հարցեր՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, դեսպան Կասպշիկի թիմի հնարավորությունների ընդլայնումը, ապա Բաքվում օգտվել են եւ փորձել են «փաստի առջեւ կանգնեցնել» նրան։

«Եթե պարոն Շթայնմայերը պատասխանել է հենց այդպես, ինչպես ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ նրանք սովորաբար ներկայացնում են սեփական մեկնաբանություններով, ապա անհրաժեշտ է նշել, որ նշված ձեւաչափը չի կարելի ո՛չ տրամաբանական համարել, ո՛չ իրատեսական, այլ միայն ադրբեջանական կողմի հերթական սադրանքը»,– հավելել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ