Շիրակի մարզի Քեթի գյուղում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 16-ամյա տղայի են հայտնաբերել տան մոտ գտնվող գոմում կախված:
Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածից բոլորն ապշած են:
«Բոլորի համար անսպասելի բան էր, բոլորն ապշած են: 12-րդ դասարանում է սովորում, այսօր էլ դպրոց է գնացել, շատ նորմալ, ուրախ է եղել»,- ասաց գյուղապետը:
Մահացածը 3 քույր ունի, տան կրտսերն է: