News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործում է կասկածելի ապրանքների համացանցային վաճառք, որոնք չեն վերահսկվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով  ֆինանսական բուրգերի պատժի մասին օրինագծի քննարկմանը:

Զոհրաբյանի խոսքով՝ նման ճարպիկները, մասնավորապես, կոսմետիկա եւ սննդային հավելուկներ են իրացնում: Ըստ որում՝ ոչ մեկը չի կարող ասել՝ արդյոք դրանք առողջության համար անվտա՞նգ են: Փաստն այն է, որ այդ պատրաստուկները հաճախ ոչ մի տեղ գրանցված չեն: Ֆինանսական այդ բուրգերում իշխում է աղանդավորական ռեժիմը: Նրանց հարգանքն են վայելում նրանք, ովքեր ավելի մեծ թվով մարդկանց կհիմարեցնեն, որպեսզի իրացնեն ապրանքը, հավելել է նա: «Սուպերէլիքսիրների եւ այլ ապրանքների վաճառքի այդ ցանցերը պետք է պատժվեն: Դժվարությունն այն է, որ այդ սխեմաների կազմակերպիչները հաճախ Հայաստանի սահմաններից դուրս են, եւ նրանց բռնելը դժվար է: Վերջերս ինձ են դիմել կոսմետիկայի վաճառքի այդպիսի խարդախությունից տուժածները: Նրանք ներդրած գումարներն, իհարկե, կորցրել են: Իսկ դրա վրա հարստացել է այլ երկրի քաղաքացին, միջազգային մասշտաբի մեծահարուստ: Ես չեմ բարձրաձայնի այդ կոսմետիկայի մակնիշը, քանի որ խարդախները շատ ագրեսիվ են»,- ասել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ