News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, ես զորավար եմ, խուլիգանների հետ գործ չունեմ եւ չեմ էլ հետաքրքրվում, թե ի՞նչ են անում, ո՞վ ում է խփում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով օրերս գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից հասարակ քաղաքացու ծեծելու փաստին։

«Նախ, նա գեներալ չէ, Մանվելը բանակում չի ծառայում։ Ոնց որ ինքն է, այդպես էլ իր տղան է։ Իսկ ես որդի ունեմ, գնդապետ է։ Բա ինչո՞ւ այդպես իրեն չի պահում։ Սրիկայի զավակն էլ սրիկա է»,- ասաց Գուրգեն Դալիբալթայանը։

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին «Հրապարակ» օրաթերթը գրել էր. «Հաջողվել է պարզել, որ ծեծի ենթարկվածը Երեւանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է։ Հայրապետյանը տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել եւ ցանկացել բացել ԱՊՊԱ կետ: Երբ Արմենը փորձել է իր վարձակալած տարածքի վրա ամրացնել գովաղդային պաստառը, նրան է մոտեցել Կարեն Գրիգորյանը եւ պահանջել դադարեցնել այդ գործը: Արմեն Հայրապետյանը թերեւս չի իմացել, թե ում հետ գործ ունի, եւ հակադրվել է նրան, ինչն ունեցել է ծանր հետեւանքներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ