News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

22-ամյա Նարեկ Հախնազարյանը Պ. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթում  «Թավջութակ» անվանակարգում 1-ին մրցանակին է արժանացել:

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում երիտասարդ տաղանդն ասել է, որ դեռ չի մտածել, թե ինչպես է ծախսելու 20 հազար եվրոն: «Ես դեռ չեմ մտածել փողի մասին, առայժմ չգիտեմ...հավանաբար, նոր թավջութակ կգնեմ»,- խոստովանել է նա: Նրա խոսքով` հաջող ելույթ ունենալու գաղտնիիքներ ինքը չունի:

«Բեմ դուրս գալուց առաջ 10 րոպե  նստում եմ, փորձում հանգստանալ, մոռանալ,ամեն ինչ ու ազատել գլուխս: Եւ թարմ գլխով դուրս գալ բեմ»:

Նարեկը նաեւ նշել է, որ մտադիր է մրցույթից հետո վերադառնալ հայրենիք` Հայաստան: «Այնտեղ մեկ ամիս կմնամ ընկերներիս եւ ընտանիքիս հետ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ