News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանական Proceedings of the Royal Society B ամսագրում առաջին եվրոպացիների ծագման մասին վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին մարդիկ Արեմտյան Եվրոպայում հայտնվել են մոտ 40 հազար տարի առաջ։

Այս մասին գրում է Nouvelles d’Arménie-ն։Սառցե շրջանում՝ 20 հազար տարի առաջ, այդ մարդիկ գնացել են Հարավային Եվրոպա, իսկ հետո տաքացմանը զուգահեռ՝ հեռացել հյուսիս։ Այդ մարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ եւ հավքչությամբ։ Այդ եվոպացիները ենթարկվել են Անատոլիայից (Հայկական լեռնաշղթա) եկած, գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվող, բավականին տարբեր կենցաղ վարող  մարդկանց գրոհին։

Բրիտաացի գիտնականների ուսումնասիրությունների  համաձայն՝ բնակչության այդ խմբերի բնավորությունները հայտնաբերվել են Եվրոպան՝ Իսպանիան, Իռլանդիան եւ Ուելսը բնակեցնող 100 մլն բնակիչների մեծամասնության քրոմոսոմներում։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ այդ քրոմոսոմների առկայությունը առավել ընդգծված է  եղել Արեւելյան Եվրոպայի՝ Անատոլիային մոտ ապրող  բնակիչներիի մոտ։ Այսպիսով, գենետիկական քիչ տարբերություն կա Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի բնակիչների միջեւ։ 

Ժամանակակից մարդու տարածման քարտեզը՝ կազմված գենետիկ հետազոտությունների հիման վրա։ Թվերը ցույց են տալիս տարիքը՝ արտահայտված տարիներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ