News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը կրկին կհավաքվի, որպեսզի շարունակի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը:

Այսօր` դեկտեմբերի 26-ին, կայացած քննարկմանը մասնակցել են Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը, պատգամավորներ Ուրի Օրբախը, Զահավա Գալյոնը, Արյե Էլդադը, Օտնիել Շնելլերը, ակադեմիական շրջանակներից Հայ դատի, Իսրայելի ԱԳՆ-ի, ներկայացուցիչները, հաղորդում է IzRus-ը:

Քննարկման ժամանակ ներկաների մեծամասնությունը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ