News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելն իրավունք չունի անտեսել Հայոց ցեղասպանության հարցը ինչպես եւ ժողովրդի այլ զանգվածային սպանությունները: Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել է Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը` մեկնաբանելով Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ծագած սկանդալը:

«Մենք Մաքիավելիի միայն ուժի քաղաքականությունն իրականցնելու իրավունք չունենք: Մենք պետք է մարդ լինենք: Մենք իրավունք չունենք ժխտել մյուս ժողովուրդների ողբերգությունները` լինեն նրանք հայեր,  սիրիացիներ, թե ուրիշներ, եթե նույնիսկ ժխտումը մեզ համար ելք թվա»,- ասել է Ռիվլինը, հաղորդում է  IzRus-ը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում:

Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ