News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ստամբուլի կենտրոնում փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական բողոքի ակցիայի վերաբերյալ թուրքական մամուլում նոր մասնրամասներ են հայտնվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Facebook-ի միջոցով կազմակերպված եւ իրենց Genç Atsızlar կոչող խմբավորման անդամները նախատեսել էին սադրանքներ կազմակերպել հակահայկական բողոքի ակցիայի ժամանակ։ Նրանք նախատեսել էին ցույցի ժամանակ հարձակվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նահանգային գրասենյակի, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության եւ Ֆրանսիայի հյուպատոսության դեմ։ Խմբի ամենածայրահեղ ազգայնական անդամները Բուրսա քաղաքից են։ Նշվում է, որ ոստիկանությունը հետախուզական տվյալների հիման վրա կարողացել է կանխել սադրանքները եւ ձերբակալել խմբի 41 անդամի, որոնցից 5-ը կանայք են եղել։  Խմբի անդամները ակցիայի ժամանակ պարզել են հայերին վիրավորող կարգախոսներ։

Թուրքական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում բացահայտելու խմբի ղեկավարին եւ խմբի ֆինանսավորման աղբյուրները։

Նշվում նաեւ, որ հակահայկական ցույցի կազմակերպումը ֆինանսավորել է ադրբեջանցի խոշոր գործարար Մուբարիզ Մանսիմովը։  Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիա է ուղարկել 10 խորհրդականների, ովքեր Թուրքիայում գործող ադրբեջանա-թուրքական ազգայնական կառույց ASIM-DER-ի հետ կազմակերպել են հակահայկական ակցիան։

Նշենք, որ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միության անդամ Ռըֆաթ Աբբասզադեն հայտարարել է, թե Ստամբուլում Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական ակցիայի համար Ադրբեջանը ծախսել է 2 մլն դոլար։ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե անթույլատրելի է Խոջալուի իրադարձություններն դարձնել քաղաքական գործիք եւ այն օգտագործել 1915-ի հայկական ողբերգությունը ժխտելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ