News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ստամբուլում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ցույցից հետո հարեւանությամբ ապրող փաստաբանի կողմից սպառնալիքներ ստացած հայազգի Է.Ա.-ի դիմումը դատախազությունը մերժել է:

Ստամբուլի Սարըյեր թաղամասում ապրող հայազգի Է.Ա.-ն դիմել էր ոստիկանություն` նշելով, որ փետրվարի 27-ի երեկոյան իրենց բակում անծանոթ մեկը մի սպիտակ գլխարկ է գցել։ «Առավոտյան տեսա, որ գլխարկի վրա գրված է՝ «Հայկական ստերի դեմ լուռ մի մնա»։ Այդ գրությամբ գլխարկները եղել են փետրվարի 26-ին Ստամբուլում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Իմ տան անվտանգության տեսախցիկների տեսագրությունները ուսումանասիրեցի եւ տեսա, որ գլխարկը մեր բակ է գցել մեր թաղամասի բնակիչներից Է.Յ.-ն, ով հանդիսանում է այն անձանց փաստաբանը, ովքեր նախկինում ինձ բազմաթիվ անգամ սպառնացել են իմ հայ լինելու համար»,-նշել է ստամբուլահայը՝ պնդելով, որ իր բակ նետված գլխարկը բացահայտ սպառնալիք եւ վտանգ է իր եւ իր աղջկա կյանքի համար:

Դատախազությունը մերժել է Է.Ա.-ի դիմումը` պատճառաբանելով, թե հայտնաբերված գլխարկը բավարար ապացույց չէ` հետաքննություն սկսելու համար:

Հայազգի Է.Ա.-ի փաստաբանը նշել է, թե դատախազության որոշումը բողոքարկելու են: «Դատախազն ասում է, թե հետաքննության համար բավարար ապացույցներ չկան: Ինչո՞ւ միշտ տեսախցիկի տեսագրություններն ապացույց են լինում, իսկ այս անգամ դրանք ապացույց չէին»,-ասել է փաստաբանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ