News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ` իր`  ՀԱԿ-ից դուրս գալու տեղեկությունների մասին:  Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը: Հարցին, թե ե՞րբ կլինի մեկնաբանություն, նա պատասխանեց` «Երբ լինի, կիմանաք»:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը, ով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին է, ընդգրկված չէր ՀԱԿ համամասնական ցուցակում, եւ մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է շփումներ չունի ՀԱԿ-ի հետ:

Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրերի իսկությունը պաշտոնապես ճշտելու նպատակով դիմեցինք ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող, ԱԺ-ում համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ից հեռանալու մասին տեղյակ չէ:

Հարցին, թե հիմք ունե՞ն նման խոսակցությունները, թե անհմին են, նա պատասխանեց, որ ոչ մի հիմքի մասին տեղյակ չէ: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը վերջին անգամ Դավիթ Շահնազարյանին տեսել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հունիսի 4-ին Հայաստան այցելության ժամանակ ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը:

«Բանն այն է, որ Դ. Շահնազարյանը եւս արեւմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագոծակցության մղել արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին: Երեկ մեր թղթակիցը փորձել է Դ. Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որեւէ հարց լսել»,- գրել էր թերթերից մեկը:

Տպել
Ամենաշատ