News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ից Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալուց հետո, որքան էլ պարադոքսալ է, սրվել են անհամաձայնությունները Դավիթ Շահնազարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմում ոչ միայն արեւմտյան ու հյուսիսային վեկտորների, այլեւ ներ-ՀԱԿ-ական խնդիրների շուրջ: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների` նրանց միջեւ «անհասկացողության պատ» է առաջացել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առնչությամբ: Դավիթ Շահնազարյանն անհամաձայնություն է հայտնել Գագիկ Ջհանգիրյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի  զբաղեցրած տեղերի առնչությամբ, ինչն էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրել է:
Այս փաստը ոմանց կասկածի տեղիք է տվել, թե Տեր-Պետրոսյանը մտածված է դա արել, որ ցույց տա, թե իր հարազատ մարդկանց անգամ ինքը «մերժում»-նեղացնում է ցուցակի «հաշվով», այնպես որ մնացածները ձեն հանելու տեղ չունեն:
Բոլոր դեպքերում, տեւական ժամանակ է, ինչ Դավիթ Շահնազարյանը, այսպես ասած, ՀԱԿ-ից «մեկուսացած» կյանք է վարում»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ