News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Երեկ ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը սեփական  նախաձեռնությամբ  հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից:  Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Վ. Քերոբյանն աշխատում էր «Սթար»-ում հիմնադրման օրից` 2004թ.: «Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին ընկերության կայացման հարցում իր մեծ ներդրման համար: Ես շատ բարձր եմ գնահատում այն ամենն, ինչ նա արել է ոչ միայն ՍԹԱՐ առեւտրային ցանցի, այլ առհասարակ մանրածախ առեւտրի ոլորտի զարգացման համար»,- հայտարարել է տնօրենների խորհրդի նախագահ Գեւորգ Աֆանդյանը:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն առեւտրային ցանցերից մեկն է: 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք բերեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը եւ «Քեթրին» խանութները, իսկ դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեց այդ ցանցերի կլանման մասին:  Ներկայումս ցանցը կառավարում է 30 սուպերմարկետ:

Տպել
Ամենաշատ
Partner news