Oգոստոսի 21-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























