Օգոստոսի 21-ին, ժամը 17.55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքացի է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17.56-ին փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն, ով հոպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ տուժածը 60-ամյա Վարդուշ Արզումանյանն է։
Տուժածը ստացել է միջին ծանրության վնասվածքներ։




























