Լուսակերում տեղակայված զորամասյի ժամկետային զինծառայող, հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը զորամասը ինքնակամ լքած 21-ամյա Տարոն Հայրունին դեռ չի գտնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նրա հարազատները: Նրանք նշեցին, որ հանգստյան օրերի ընթացքում իրենք եւս որոնել են Տարոնին, սակայն ոչ ոք ոչ նրան տեսել է, ոչ էլ երիտասարդը զանգել է հարազատներին:
Մեր տեղեկություններով` երեկ նրան Վարդենիսում տեսնողներ են եղել, նա բարեկամների տուն է գնացել, որտեղից հետո փախել է: Հավանաբար, այսօր Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում կհարուցվի քրեական գործ զորամասը ինքնակամ լքելու հատկանիշներով եւ կհայտարարվի հետախուզում զինծառայողի նկատմամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել է Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Արտաքին տվյալները՝ հասակը 170 սմ: Սանրվածքը կարճ: Աչքերը կապույտ: Հագին եղել է մուգ վերնաշապիկ:





























