Երեկ հունիսի 30-ին, Գյումրիում ձերբակալվել է 23-ամյա Անժելան: Վերջինս զբաղված է եղել մանուկներին կողոպտելով: Նա շրջել է բակելով ու երեխաների հետ ջերմ զրույցի բռնվելով՝ նրանց ականջներից հանել ականջօղերը:

Նախօրեին 8-ամյա մի աղջնակ կողոպտվելուց հետո ծնողներին հայտնել է տեղի ունեցածը, ինչից հետո մի քանի մայրիկներով շրջելով բակերով՝ Սեւակի փողոցում գտել են երիտասարդ աղջկան ու դիմել ոստիկանություն: Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ Անժելան բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրու բաժին: Կատարվում է քննություն: