Լուսակերտում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը զորամասը ինքնակամ լքած 21-ամյա Տարոն Հայրունին գտնվել է:  Նա այսօր` հուլիսի 1-ի առավոտյան 11.00-ի սահմաններում, կամավոր գնացել եւ ներկայացել է զորամաս: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Առայժմ հայտնի չէ` զինծառայողի` զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել  է  Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Արտաքին տվյալները՝ հասակը 170  սմ: Սանրվածքը  կարճ: Աչքերը  կապույտ: Հագին եղել  է մուգ  վերնաշապիկ: