Սերգեյ Դորենկոն լքել է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի պաշտոնը, հաղորդում է ռադիոկոյանի կայքը:

Դորենկոն պաշտոնը լքել է ռադիոկայանի նոր գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի համաձայնությամբ:  Միաժամանակ, Դորենկոն մնում է առավոտյան «Վերկաց» ծրագրի հաղորդավարը: Նրա հեռացումը գլխավոր խմբագրի պաշտոնից բացատրվում է նրանով, որ Դորենկոն ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր տնօրենի պաշտոնում Արամ Գաբրիելյանովի նշանակման մմասին հայտնի էր դարձել հունիսի 28-ին:

Արամ Գաբրիելյանովը նշանակվել է РСН ռադիոկայանի գլխավոր տնօրեն

«ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Դորենկոյի համար Գաբրիելյանովի նշանակումն անակնկալ է եղել:

Դորենկոն աշխատել է Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությունում, PTP-ում, HTB-ում: 2000 թվականի սեպտեմբերին նա հեռացել է ОРТ-ից՝ «Կուրսկ» սուզանավի վթարի մասին ռեպորտաժի պատճառով, որտեղ լրագրողը տեղի ունեցածի գլխավոր մեղավոր էր համարել Վլադիմիր Պուտինին: Դորենկոն PCH-ը ղեկավարում էր 2008 թվականից: