Ինդոնեզիայի Սումատրա կղզում հուլիսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհերի մասին:

Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվել է 22 մարդ

Եվս յոթ մարդ համարվում է անհետ կորած: Ոստիկանությունը եւ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզուց 35 կմ հյուսիս-արեւմուտք, հիպոկենտրոնը` տասնյակ կմ խորությունում: Մի քանի ժամ անց հաջորդել են երկու հզոր երկրաշարժեր եւս` 5,5 եւ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժ Ինդոնեզիայում