ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հրաժարվել է հանդիպել ռուս պատգամավորների հետ՝ քննարկելու Սիրիային հարված հասցնելու հարցը:
Բեյների մամուլի քարտուղարը հաստատել է, որ խոսնակը մերժել է հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է ռուս դիվանագետների միջոցով, հաղորդում է CNN-ը: Պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդել է, որ երկու պալատների այցը նախապատրաստվում է եւ կկայանա հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Ներկայացուցիչների պալատի ղեկավարների օգնականներից մեկը, CNN-ի համար մեկնաբանելով ռուս պատգամավորների՝ Վաշինգթոն այցելելու ցանկությունը, հայտարարել է. «Հաջողություն նրանց»:





























