Պետական մեղադրողը 14 տարվա ազատազրկում է պահանջել Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի վարձու մարդասպանի համար: Դմիտրի Բարանովի գործը քննվում է հատուկ ընթացակարգով: Ավելի վաղ ամբաստանյալը համագործակցել էր քննության հետ՝ ամբողջությամբ ընդունելով մեղքը: : Այնուամենայնիվ, սպանության պատվիրատուն չի գտնվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սպանվածի եղբայր Իգորը դատավոր Սվետլանա Կոլոկոլչիկովային խնդրել է առավելագույն պատիժ սահմանել, քանի որ նախկինում Բարանովին արդեն դատել էին մարդասպանության համար: Ըստ Հակոբյանի՝ արդարադատության հետ Բառանովի գործարքը գրեթե չի ազդել քննության վրա, քանի որ հանցագործության պատվիրատուն չի նշվել: Ընդ որում, ձեռնարկատեր Մարատ Բոզիեւը, որին քննությունը համարում է պատվիրված սպանության կազմակերպիչ, ձերբակալվելուց անմիջապես հետո վախճանվել էր ոստիկանությունում՝ սրտի կաթվածից: Սպասվում է, որ դատավճիռը կկայացվի այսօր:
Վսեվոլոժսկի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Էդուարդ Հակոբյանն սպանվել էր հունվարի 29-ին՝ իր կնոջ գրասենյակից դուրս գալիս: Մարդասպանն ատրճանակից մեկ անգամ կրակել էր նրա պարանոցին: Բարանովը կալանավորվել էր օդանավակայանում՝ արտասահման մեկնելու փորձի ժամանակ:
Սպանվել է Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանը





























