ԱՄՆ-ում 40 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել «Սեւ հովազներ» կազմակերպության 72-ամյա ակտիվիստ Հերման Ուոլեսը: Նա իր պատիժը կրել է Լուիզիանա նահանգի ամերիկյան բանտերից մեկի մենախցում: Նրա դատավճիռը կայացվել է 1972թ: Նա դատապարվել ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Հոկտեմբերի մեկին դատարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել 1972թ դատավճիռը՝ ընթացակարգային սխալների պատճառով: Լուիզիանայի իշխանությունները մեկ ամիս ունեն, որպեսզի որոշեն, արդյոք գործը կրկնակի քննության կենթարկվի, թե՝ ոչ: