Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրում է այն կազմակերպությանը, որտեղ կրելու է պատիժը՝ հանրօգուտ աշխատանքներ կատարելով:
Այս նպատակով Բեռլուսկոնին մտադիր է հոկտեմբերի 8-ին հանդիպել մի շարք հասարակական գործիչների հետ՝ իր փաստաբաններով հանդերձ: Բոլոր պայմանները կքննի դատարանը:
Այժմ երեք կազմակերպություններ են դիտարկվում: Ամենամեծ շանսերն ունի Ռադիկալ կուսակցության հետ կապված «Ձեռքերդ հեռու Կայինից» կազմակերպությունը, որը զբաղվում է արդարադատության, մահապատիժների եւ բանտային հարցերով:
Բեռլուսկոնին դատապարտվել էր իր հիմնած Mediaset բժշկական ընկերությունների խմբի ֆինանսական խարդախությունների գործով: Նրա պատժաչափը կրճատվել էր 2006թ. համաներման մասին օրենքին համապատասխան:
Պատկառելի տարիքի համար Բեռլուսկոնին, որը սեպտեմբերի վերջին դարձել էր 77 տարեկան, պատիժը կկրի կամ տնային կալանքի տակ գտնվելով, կամ հանրօգուտ աշխատանքներ կատարելով:





























