«Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի եւ մանկապարտեզի հարեւանությամբ գտնվող խաղահրապարակում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.20-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է ինչ-որ աղբակույտից, որի մեջ հնարավոր է, ինչ-որ բան է եղել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխում են հիվանդանոց: Այժմ դեպքի վայրում են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, «Շտապօգնության» բրիգադը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ պայթյունը որոտացել է «Հայ-հունական պետական քոլեջի բակում, իսկ տուժողը այդ բակի աշխատակիցներից 62-ամյա տղամարդ է՝ Կնյազ անունով: Նրան տեղափոխել են «Երեւան» բ/կ:
Մանրամասները՝ առաջիկայում





























