Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, դերասան, Երեւանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլեւանյանը վթարի է ենթարկվել: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, նրա վարած BMW մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել BYD մեքենային: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղադրություն




























