Ուժեղ կարկուտի հետեւանքով մեծ վնաս է հասցվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ
այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ի սահմանում, մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- NEWS.am-ին պատմեց Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը։
Ավալյանը նաև հայտնեց, որ այս պահին մարզպետարանի, համայնքապետարանի համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրություններ են կատարվում վնասի չափը ճշտելու համար:




























