Իսպանիիայի Կատալոնիայի ինքնավարության ղեկավար Արթուր Մասը հրամանագիր է ստորագրե, ըստ որի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե կանցկացվի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին Կատալոնիայի խորհրդարանը տարածաշրջանի բնակիչների շրջանում հարցումներ անցկացնելու մասին օրենք է ընդունել, որի շնորհիվ հնարավոր կդառնա անկախության հանրաքվեի կազմակերպումը:
Ավելի վաղ մոտ 2 մլն մարդ դուրս էին եկել Բարսելոնայի փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Կատալոնիայի անկախության որոշմանը:




























