ԵԽԽՎ նախագահը կայցելի Հայաստան: Այս մասին Անն Բրասերը հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նախորդել է Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը:
«Հենց որոշեցի մենկել Ադրբեջան, միանգամից ինքս ինձ ասացի, որ կայցելեմ նաեւ Հայաստան»,-ասել է նա:
Բրասերի խոսքով՝ իր դերակատարումն այն է, որ շփվի բոլոր պատվիրակությունների հետ: Միաժամանակ, նա նշել է, որ իր այցի ժամկետները դեռ որոշված չեն: