Մինսկում հոկտեմբերի 10-ին՝ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հույս ունի, որ բոլոր երկրների խորհրդարանները հավանություն կտան Միությանը միանալու պայմանագրին մինչեւ տարեվերջ:

ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսին ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները եւ այն պետք է ուժի մեջ մտնի 2015թ., հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: