Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները.

• «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»

•  «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

• «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

• «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

• «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

• «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

• «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

• «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

• «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

• «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

• «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

• «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

• «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արդյունաբերական քաղաքականության մասին»

• «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին: