ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կազմել է 360.3 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.70 դրամ (աճել է 0.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357–358 դրամով, վաճառվում է 361-363 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 395-397 դրամով, վաճառվում է 404–408 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.20 դրամով, վաճառվում է 4.45–4.63 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 356–358 դրամով, վաճառվում՝ 360.5–361 դրամով:
Եվրոն գնվում է 402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25–4.27 դրամով:




























