Ադրբեջանցի դիպուկահարներն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտյան կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակված երկու փամփուշտները կպել են նույն գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանին եւ վիրավորել ոտքերը: Այս մասին NEWS.am-ին ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

«Աղասին ջրամբարում ձուկ էր որսում, երբ ադրբեջանցիները մոտ 10 անգամ կրակել են ուղիղ նրա վրա: Երկու ոտքերն են վնասվել, բարեբախտաբար, հիմա կյանքին վտանգ չի սպառնում, հիմա հիվանդանոցում ենք»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը կրակել է նաեւ այլ գյուղացիների ուղղությամբ: Նրանք կարողացել են արագ կողմնորոշվել եւ թաքնվել: