Այսօր՝ հունվարի 12-ին, Մոսկվայի բորսայի աճուրդային օրվա սկզբի դրությամբ եվրոն թանկացել է 2,14 ռուբլով՝ կազմելով 74,4 ռուբլի: Դոլարն, իր հերթին, ավելացել է 1,3 ռուբլով՝ կազմելով 62,81 ռուբլի:

Ամանորյա տոներին Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հաստատված ամերիկյան արժույթի պաշտոնական փոխարժեքը կազմում է 56,24 ռուբլի, եվրոյինը՝ 68,37 ռուբլի:

հՀամաշխարհային շուկաներում նավթի դիրքերի շարունակական թուլացումների ֆոնին ռուսական շուկայում հիմնական արժույթների փոխարժեքները աճում են: Brent տեսակի նավթը, ավելի վաղ, բարելի դիմաց իջել էր 50 դոլարից: