News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը պետք է քննվեր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա նշեց, որ ըստ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ հոդվածների՝ այս գործը միանշանակ պետք է քննվեր ՀՀ-ում, երկրորդ կարծիք չկա: Փաստաբանի փոխանցմամբ՝ այդ հոդվածներով սահմանվում է, որ ռազմաբազայի տարածքից դուրս կատարվող հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են ՀՀ-ում,  իսկ 5-րդ հոդվածն էլ սահմանում է բացառություն, որ եթե ռազմաbազայի ծառայողի կամ նրա ընտանիքի որեւէ անդամի նկատմամբ է հանցանք կատարվել, այս դեպքում գո8ծը քննվում է ՌԴ-ում:

Երվանդ Վարոսյանը հարցը տեղափոխում է այլ հարթություն: ՌԴ Սահմանադրությունը արգելում է իր քաղաքացիներին այլ երկրներին հանձնել, բայց, փաստաբանը հարց է բարձրացնում՝ ինչպես եւ ինչու է Պերմյակովը հայտնվել ՌԴ իրավազորության ներքո: «Նրան բռնել են սահմանը հատելիս, սահմանապահները բռնել են մարդու, որը որոնվում էր ՀՀ-ի կողմից եւ տեղափոխել են բազա, ոչ թե տվել են մեր իրավապահներին, ինչո՞ւ: Ողջ օրը Գյումրի մտնող, դուրս եկող բոլոր մեքենաններին ստուգում են ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես է ստացվել, որ սահմանից բազա տեղափոխող Պերմյակովի մեքենան չի ստուգվել: Լիքը հարցեր կան այստեղ, նախ, ի՞նչ գործ ունեն օտարերկրյա զինված ստորաբաժանումները Շիրակում շրջելիս, պատերա՞զմ էր սկսվել, իրենք ո՞վ էին, որ փնտրողական, որոնողական աշխատանքներ կատարեին, մի հատ էլ գտնեին, դառնար իրենց իրավազարության ներքո, թե ի սկզբանե որոշվել էր, որ իրենց իրավազորության ներքո պետք է հայտնվի: Ստացվում է, որ ռուս զինվորականները մեր կողմից հետախուզվող անձին դրել է մեքենա ու շրջանցելով ոստիկանության ստորաբաժանումները տարել բազա, դարձրել իր իրավազորության ներքո գտնվող անձ: Իսկ եթե այս ամենը արվել է ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչների գիտությամբ կամ մասնակցությամբ, ապա այդ առումով մեկնաբանելու որեւէ բան չկա, նրանք գոնե պետք է իմանային, որ իրավազորության հարց կառաջանա»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:

Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, եւ գործում են ՀՀ պատկան մարմինները:

Նույն պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է երեք բացառություններ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ

- հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմակայանի տարածքում,

- հանցագործությունը կատարվել է ՌԴ-ի կամ ռուսական ռազմակայանի կազմում ընդգրկված անձանց եւ նրանց ընտանիքների դեմ,

- եթե կատարվել է ռազմական հանցագործություն:

Այդ դեպքերում կիրառվում է Ռուսաստանի օրենսդրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ