Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ցույցի վերաբերյալ կատակի համար ձերբակալվել է կատակերգակ Դիեդոնե Մբալա Մբալան ֆեյսբուքի իր էջում:
Հունվարի 12-ին դատախազությունը Դիեդոնեի նկատմամբ գործ է հարուցել: Նա մեղադրվում է «ահաբեկչության գովաբանության մեջ»:
Հակասեմական հայացներով հայտնի 48-ամյա հումորիստը հունվարի 11-ի քայլերթից հետո ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «իրեն զգում է ինչպես Շառլի Կուլիբալին» («Ես Շառլին եմ» նշանաբանի եւ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի ազգանվան համատեղում), հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ին:
Կատակերգակը ցույցը համեմատել է նաեւ մ.թ.ա. 52թ. Կեսարի դեմ գալլերի ապստամբությունը գլխավորած Վերցինգեթորիկսի թագադրման եւ Մեծ պայթյունի հետ: Ավելի ուշ գրառումը հեռացվել է, սակայն այն հասցրել է տարածվել համացանցում: Հումորի սուր քննադատությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կազնեւը:



























