News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Որպես ներգրավված կողմ՝ Հայաստանի դերն է մատնանշել այն ճշգրիտ սկզբունքները, որոնցով պետք է լուծվի այս գործը, ինչպես նաեւ ընդգծել այն սխալները, որ տեղ են գտել ստորին պալատի վճռում: Այս մասին Ստրասբուրգում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: 

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդը փրկվեց եւ հաղթահարեց. Մենք երբեք չենք խնդրել այս դատարանին խոսել տանջանքների մասին, որոնց ականատես են եղել ոչ միայն անհատները, այլեւ համայնքներն ու ողջ ազգը: Բայց հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը կույր ժխտողականությունից, չէր սպասում, որ այս դատարանը երբեւէ հնարավորություն կընձեռի ժխտողականներին ապահով հանգրվան ունենալ իրենց հայտարարությունների համար, որոնք արդեն այսօր օգտագործվում են պատմությունը խեղաթյուրելու քարոզչական նպատակներով: Որպես ներգրավված կողմ, Հայաստանի դերն է մատնանշել այն ճշգրիտ սկզբունքները, որոնցով պետք է լուծվի այս գործը, ինչպես նաեւ ընդգծել այն սխալները, որ տեղ են գտել ստորին պալատի վճռում: Կարեւոր է ոչ այնքան դատարանի հետեւությունը, որքան դատարանին ներկայացված փաստերի անճշտությունը, իրավական եւ տրամաբանական սխալները, որոնք բարենպաստ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունը ժխտողների համար ողջ աշխարհում: Մենք այստեղ ենք ապահովելու նման սխալների կրկնության բացառումը մի դատարանի կողմից, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների»,-նշել է գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով 09:15-ին (Երեւանի ժամանակով 12:15-ին) սկսվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործում Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ: Գործում որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:

Լուսանկարները NEWS.am-ին Ստրասբուրգից ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ