News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ դատախազին բողոք են ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որի քննության արդյունքներով՝ գործով հսկող դատախազի որոշմամբ՝ այն բավարարվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Այնպես չէ, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, պարզապես սկսել են օբյկետիվ նայել, սրանով հաստատվեց, որ մենք անտեղի չէինք ասում այդ ամեն ինչը, ողջամիտ մոտեցում ցուցաբերվեց եւ քրեական հետապնդումը դադարեցվեց»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ