«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավիրել են Սիրիայի Փալմիրա հին քաղաքի Բաալ շամին տաճարը: Ինչպես հայտնում է  РБК-ն՝ այս մասին հաղորդել է Associated Press-ը՝  վկայակոչելով սիրիացի պաշտոնյաներին:

Բաալ Շամին տաճարը համարվում էր չափազանց կարեւոր հուշարձան Փալմիրայում եւ այն գրեթե ամբողջովին պահպանված էր: Տաճարը, որը նվիրված է տեղի պտղաբերության գերագույն աստծուն՝ Բաալին, մտնում է սիրիական Տադմոր քաղաքի ավերակների համալիրի մեջ, այդ քաղաքը հիմնադրված է եղել  մ.թ. առաջին հարյուրամյակում: Շինարարությունը համալրվել ու բարելավվել է նաեւ 3-րդ հարյուրամյակում:

Սիրիայի հնությունների դեպարտամենտի ղեկավար Մաամուն Աբդուլկարիմի խոսքով՝ իսլամիստները պայթեցրել են տաճարը օգոստոսի 23-ին:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները սպանել էին 82 ամյա հնագետին, ով պատասխանատու էր Փալմիրայի հնությունների պահպանման համար: Իսլամիստները գլխատել էին նրան ու մարմինը կախել հին քաղաքի գլխավոր հրապարակում: