Գողության մեջ մեղադրվող, կնոջ և երեխայի հետ Հայաստանից հեռացած և Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 17-ին, ադրբեջանական АPA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանն իր և իր ընտանիքի անվտանգության համար հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան  խնդրել Ադրբեջանից: 2015թ. սեպտեմբերի 18-ին, Վահան Մարտիրոսյանը Բաքվում ասուլիս էր տվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ oգոստոսի 15-ին ղեկավար Վահան Մարտիրոսյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ իրեն ու կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները: Մհեր Սեդրակյանն այս տեղեկությունը հերքել էր։ Ոստիկանությունն ավելի ուշ պարզել էր, որ այդ օրն իրականում Վահան Մարտիրոսյանի ընտանիքում է վեճ տեղի ունեցել։

Դրանից հետո Վահան Մարտիրոսյանի ծանոթներից Ռուզան Մարգունին դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ Մարտիրոսյանին ու նրա կնոջը մի քանի օրով հյուրընկալել է իր տանը, ինչից հետո հայտնաբերել է, որ տնից 3820 դոլար է անհետացել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։